211652_close_icon
views-count3470 դիտում article-date 15:45 12-04-2019

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը ծանոթացել է Հայաստանի պատմության թանգարանում վերելակների տեղադրման աշխատանքներին

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն այցելել է Հայաստանի պատմության թանգարան, շրջայց կատարել, ծանոթացել թանգարանում վերելակի և հատուկ հարմարեցված սանհանգույցների տեղադրման աշխատանքներին: Ինչպես հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և տարեցների համար տեղադրվող վերելակը և հատուկ հարմարեցված սանհանգույցները շահագործման կհանձնվեն 2019 թվականի մայիսի վերջին, ինչի վերեբերյալ հավելյալ կիրազեկվի հանրությանը:

Նմանատիպ նյութեր