211652_close_icon
views-count1329 դիտում article-date 13:47 12-04-2019

ԵԱՏՄ-ում ՀՀ despan Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում՝ Բելառուսի դեսպան Նիկոլայ Բորիսևիչի, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի և ՌԴ դեսպան Ալեքսանդր Շուլգինի հետ

Ապրիլի 11-ին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Բելառուսի դեսպան Նիկոլայ Բորիսևիչի, Ղազախստանի դեսպան Մագժան Իլյասովի և Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Շուլգինի հետ։ Հանդիպման ընթացքում քննարվեցին հոլանդական գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների բացահայտմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հնարավորությունները։ Հանդիպման շրջանակներում դեսպանները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ուղղված համատեղ նամակ ստորագրեցին՝ առաջարկելով դիտարկել վերոնշյալ միջոցառմանը մասնակցելու նպատակով Եվրասիական տնտեսական կոլեգիայի բարձրաստիճան պատվիրակություն գործուղելու հնարավորությունը։

Նմանատիպ նյութեր