211652_close_icon
views-count1386 դիտում article-date 10:53 12-04-2019

Ֆեյքերի դեմ պայքարում կարող են լինել ճնշումներ քաղաքական, տնտեսական մրցակիցների նկատմամբ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում վարչապետը, հերթական անգամ կորցնելով ինքնատիրապետումը, անդրադարձավ քաղաքական դաշտում ֆեյքերի և տարաբնույթ մանիպուլյացիաների թեմաներին և ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց զբաղվել ֆեյքերով ու մանիպուլյատորներով։ Թեման բավականին լայն արձագանք ստացավ և՛ երկրի ներսում, և՛ քաղաքական դաշտում, և՛ փորձագետների, և՛ նույնիսկ միջազգային կառույցների շրջանում, քանի որ այստեղ շատերը նկատեցին խոսքի ազատության սահմանափակման վտանգ։ Ի վերջո, շատերի համար հասկանալի չէր, թե ինչու հենց ԱԱԾ-ն պետք է զբաղվեր այս հարցով, քանի որ ԱԱԾ-ն շատերի մոտ ասոցացվում է նախկին ԿԳԲ-ի հետ։ Բացի այդ, բոլորը հասկանում են, որ ֆեյքերի դեմ պայքարի շրջանակում կարող են լինել նաև որոշակի ճնշումներ քաղաքական հակառակորդների, երբեմն նաև տնտեսության մեջ մրցակիցների նկատմամբ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր