211652_close_icon
views-count2502 դիտում article-date 19:51 11-04-2019

11 հաղթանակ, 20 երկիր. «Ադապտացիա»-ն շուտով Մոլդովայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկական հայտնի դարձած ուսանողական ֆիլմը՝ ՛՛Ադապտացիա՛՛-ն իր հաղթարշավը կարծես չի ավարտում : Այն օրերս ցուցադրվելու է ԱՄՆ-ում, Տեխասի ամենախոշոր կինոփառատոներից մեկում և Մայիս ամսին նաև Մոլդովայում: Ֆիլմի ռեժիսորը՝ 22-ամյա Մաննեն կմեկնի Մոլդովա : Արդեն սովորական դարձած արարողություն է ռեժիսորի համար ներկայացնել Հայաստանը տարբեր երկրներում: Կուրսային այս աշխատանքը Երևան քաղաքի մասին է պատմում : Այն քաղաքի դիմանկարն է : Չափազանց բարդ ժանրում, իմպրեսսիոնիստական լուծումներով, ֆիլմի հեղինակը ընդգծել է իր փիլիսոփայությունը և թողել ժամանակագրության ևս մի փաստ: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, Մայիսի 7-ից 14-ը անցկացվող մրցույթում Մաննեն հերթական անգամ կներկայացնի ՛՛Ադապտացիա՛՛ ֆիլմը: Սա ռեժիսորի առաջին ֆիլմն է, որը նրան բերեց ճանաչում և մի շարք հաջողություններ: Երևանի պատկերը կառուցել է տպավորությունների հիման վրա: Հեղինակը նկատել է. - Երբ Իտալիայում ստացա մրցանակ և բեմ կանչեցին, հանդիսականներից շատերն ասացին, որ ուզում են ինձ հետ գալ Երևան : Ես շատ երջանիկ էի լսելու համար այդ խոսքերը, քանի որ հասկացա, որ կարողացել եմ ինչ-որ չափով ցույց տալ մեր քաղաքի իրական տրամադրությունը: Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը այս պահին աշխատում են ՛՛Շապիտո՛՛ ֆիլմի վրա և ՛՛Ճայը՛՛ ֆիլմը արդեն սկսել է իր կինոճանապարհորդության նոր ընթացքը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր