211652_close_icon
views-count373 դիտում article-date 16:39 11-04-2019

Ոստիկանները գրպանահատին հայտնաբերեցին Ֆրանսիայի հրապարակում

Ապրիլի 10-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային քարտ, տարբեր խանութների զեղչային և կուտակային քարտեր: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Խաչիկ Ս.-ն, որը ժամը 21.00-ին Ֆրանսիայի հրապարակից բերման է ենթարկել և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր