211652_close_icon
views-count920 դիտում article-date 16:17 11-04-2019

Բերման ենթարկվեց դրամապանակների գողության կասկածանքով

Ապրիլի 2-ին, ժամը 17.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի կնոջից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, 17.00-ի սահմաններում, թիվ 15 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման և բանկային քարտեր: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 10-ին, ժամը 11.30-ին, Դրոյի փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Աննման Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Նա նաև հայտնել է, որ ապրիլ ամսին թիվ 15 և թիվ 5 երթուղու միկրոավտոբուսների սրահներում կատարել է ևս 2 դրամապանակի գողություն: Գողոնը մասամբ առգրավվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր