211652_close_icon
views-count1946 դիտում article-date 15:11 11-04-2019

Կառավարությունն ԱԱԾ-ին հատկացնում է 11 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին այս տարվա առաջին կիսամյակում Ազգային անվտանգության ծառայությանը կհատկացնի 11 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով 6,925.3 հազար դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով 4,140.0 հազար դրամ: Նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԱԾ տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար անհրաժեշտություն է առաջացել 2019 թվականին ծառայությանը լրացուցիչ գումար հատկացնել:

Նմանատիպ նյութեր