211652_close_icon
views-count758 դիտում article-date 14:59 11-04-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` ապրիլի 10-ից 11-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, այդ թվում՝ 8-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 17, ծեծի 10, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթուղթ կեղծելու ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սառը զենք կրելու, թմրանյութի իրացման և ֆիզիկական վնաս հասցնելու սպառնալիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 8 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր