211652_close_icon
views-count63917 դիտում article-date 13:46 11-04-2019

Խոշոր հրդեհ Երևանում. «Կրպակ» սուպերմարկետում առաջացած հրդեհի դեմ պայքարում էին մեծ թվով հրշեջներ. օպերատիվ են գործել նաև ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում՝ «Կրպակ» սուպերմարկետում, հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ մեծ թվով հրշեջ-փրկարարներ, մի քանի մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 1 ենթակայանի 12 բրիգադը՝ բժիշկ Ռազմիկ Ռաֆայելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչ Արկադի Աթաբեկյանի գլխավորությամբ։ Հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, շնչառական ապարատներով են կարողացել մտնել կրակի օջախի մոտ և մարել այն։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարինե Մարուքյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մինչ հրշեջների ժամանումը, «Կրպակ» սուպերմարկետի աշխատակիցներին օգնության ձեռք են մեկնել հարևանությամբ գործող «Լունա Սթոր» մանկական դեկոր-աքսեսուարների խանութի աշխատակիցները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «Կրպակ»-ի աշխատակիցներից մի քանիսին նրանք են դուրս բերել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր