211652_close_icon
views-count2010 դիտում article-date 15:09 11-04-2019

8,716,860 դրամ, 83,000 դոլար, 10,000 եվրո եկամուտ. Դիլիջանի համայնքապետը ներկայացրել է 2018 թ. տարեկան հայտարարագիրը

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը 2019 թ. ապրիլի 10-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Սանթրոսյանի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Դիլիջանի համայնքապետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 6,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 2,000,000 դրամ: Սանթրոսյանի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 12,000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում` 4,000 դոլար: Համայնքապետը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 5,000 եվրո դրամական միջոց, հարկային տարվա վերջում այն կազմել է 1000 եվրո: Դիլիջանի համայնքապետի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և ստացված փոխառություններից: 2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Սանթրոսյանը ստացել է 5,216,860 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,500,000 ՀՀ դրամ, 60,000 ԱՄՆ դոլար, 23,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո՝ ստացված փոխառություն: Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի եկամուտը կազմել է 8,716,860 դրամ, 83,000 դոլար և 10,000 եվրո:

Նմանատիպ նյութեր