211652_close_icon
views-count1210 դիտում article-date 11:43 11-04-2019

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եվրոպայի խորհրդի շենք

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ «[url=https://armenpress.am/arm/news/970874.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մուտքի մոտ ՀՀ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։ ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։ Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

Նմանատիպ նյութեր