211652_close_icon
views-count1458 դիտում article-date 09:43 11-04-2019

ՏԻՄ ընտրություններ՝ օկուպացված Արծվաշենի տարածքում. ՀԿ-ն դիմել է դատարան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն դիմել է Վարչական դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ կազմակերպել Արծվաշեն գյուղում: ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը իր դիմումում նշում է, որ 1991թ. այս համայնքում ընտրություններ չեն կազմակերպվում, ինչը օրենքի և իրավունքի խախտում է: Արծվաշենը 1992թ. գտնվում է ադրբեջանական օկուպացիայի մեջ, իսկ գյուղի գրեթե 4500 բնակիչների մեծ մասն ապրում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ավանում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր