211652_close_icon
views-count7861 դիտում article-date 23:17 10-04-2019

Ռյա-Թազա գյուղում փրկարարները փոխել են դեպի տուն և անասնագոմ տանող ջրի հոսքը

Ապրիլի 10-ին, ժամը 16:22-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղում սելավատարի չգործելու պատճառով ջրալցվել է տներից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սելավաջրերը ողողել են Բ.Մ.-ին պատկանող տան տնամերձ հողատարածքը և լցվել մոտակա անասնագոմը: Փրկարարները փոխել են դեպի տուն և անասնագոմ տանող ջրի հոսքը:

Նմանատիպ նյութեր