211652_close_icon
views-count9590 դիտում article-date 20:12 10-04-2019

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հրաշք գործեց՝ անհույս գոտեմարտում հաղթելով մրցակցին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգում ազատ ոճային Արսեն Հարությունյանը քիչ առաջ ֆանտաստիկ գոտեմարտում հաղթեց Վրաստանը ներկայացնող Բեկա Լոմտաձեին: Գոտեմարտի մեկնարկում հայ ըմբիշը պարտվում էր 0:8 հաշվով: Սակայն հետո Արսենը իսկական հրաշք գործեց՝ կարողանալով ոչ միայն կրճատել միավորների տարբերությունն, այլև գերազանց ոճով հաղթանակ տանել 17-11 հաշվով: Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում 19-ամյա Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 14:8 հաշվով հաղթելով ուկրաինացի Վոլոդիմիր Բուրուկովին: Քառորդ եզրափակչում Արսեն Հարությունյանի մրցակիցը թուրք Ռեջեփ Թոփալն էր: Ու թեև գոտեմարտի սկզբում Արսենը պարտվում էր, կարողացավ կամային հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Կիսաեզրափակչում Հարությունյանի մրցակիցը ռումինացի Նիկոլայ Օխլոպկովն էր, ում երկրպագում էր ողջ դահլիճը, սակայն կրկին կամային հատկանիշների շնորհիվ Արսենը հաղթեց 10:4 հաշվով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր