211652_close_icon
views-count1834 դիտում article-date 19:21 10-04-2019

Բրյուսելում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Փաստաթուղթը Բրուսելում ներկայացնում էր ՀՀԿ փոխնախագահ, բանաձևի հեղինակ Արմեն Աշոտյանը: Քննարկումների արդյունքում հանդիպման պատվիրակներն ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Արմեն Աշոտյանը կարևորեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան ընդառաջ այդ բանաձևի ընդունումը՝ նշելով, որ մարդկության դեմ գործած ոճիրները չունեն վաղեմության ժամկետ և Հայոց Ցեղասպանությունը ճանաչելը քաղաքակրթական պատկանելության հարց է: ¦Ուրախ եմ, որ CDI-ի քաղաքական ընտանիքում քաղաքակրթական պատկանելության հարցը հստակ է դրված, և այս բանաձևն ընդունելով անդամ կազմակերպությունները վերահաստատեցին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի միջազգային համագործակության իրենց հանձնառությունը§,-ասաց նա: Հիշեցնենք, որ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 100 քաղաքական կուսակցությունների աշխարհի 74 երկրներից:

Նմանատիպ նյութեր