211652_close_icon
views-count18831 դիտում article-date 19:43 10-04-2019

Ապրիլին վթարային ջրանջատումները Վանաձոր քաղաքում շարունակվելու են

Հարգելի բաժանորդներ, Դուք գիտեք, որ Վանաձորը տասնամյակներ շարունակ պահանջվող խմելու ջրի զգալի մասը ստացել է հարակից Սպիտակ ջուր եւ Ղադրի ձոր գետերից, ինչպես նաեւ Ծովասարի մակերեւութային աղբյուրներից: Ու տասնամյակներ շարունակ գարնանը եւ աշնանը, կապված ակտիվ ձնհալի կամ հորդ անձրեւների հետ, դրանց ջրերը պղտորվել են, առաջացնելով խնդիրներ մատակարարվող ջրի որակի առումով: Ներկայումս Վեոլիա Ջրին վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը: Դրանով պայմանավորված, առաջնային համարելով սպառողների առողջության ապահովումը, Վեոլիա ջուր ընկերությունը ստիպված է եղել վերջին օրերին դադարեցնել քաղաքի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Օդերեւութաբանական տվյալներով, ապրիլին սպասվում է ձյան ակտիվ հալոցք լեռներում, որը կարող է հանգեցնել նշված գետերի ու մակերեւութային աղբյուրների հետագա պղտորմանը ու պատճառ դառնալ նոր ջրանջատումների: Հայցելով իր հաճախորդների և սպառողների ներողամտությունը ակամա պատճառվող կենցաղային անհարմարության համար, Վեոլիա ջուրը հավաստիացնում է, որ արվում է հնարավորինս քաղաքում նվազագույն ջրամատակարարում ապահովելու համար մինչեւ խնդրի վերջնական լուծումը: Միաժամանակ ընկերությունը տեղեկացնում է, որ նշված հանգամանքով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ից մինչև ապրիլի 30-ը՝ Վանաձորի որոշ թաղամասերում [b]ջրամատակարարումը կիրականացվի հետեւյալ գրաֆիկով[/b]. [img]https://st0.shamshyan.com/editor/0534290001554908219650629.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/050828900155490823319779.png[/img] [img]https://st0.shamshyan.com/editor/0993041001554908243742016.png[/img]

Նմանատիպ նյութեր