211652_close_icon
views-count1349 դիտում article-date 22:16 10-04-2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Բավարիա երկրամաս

Ապրիլի 9-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Բավարիա երկրամաս: Այցի ընթացքում դեսպանին ընդունեցին Բավարիայի խորհրդարանի՝ Լանդթագի նախագահ Իլզե Այգները (Ilse Aigner) և երկրամասի փոխվարչապետ Հուբերտ Այվանգերը (Hubert Aiwanger): Զրուցակիցներն անդրադարձան խորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Բավարիա երկրամասի միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Հատկապես մատնանշվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գինեգործության ոլորտները: Մյունխենում դեսպանը հանդիպեց նաև Գյոթեի ինստիտուտի խորհրդի նախագահ, գլխավոր քարտուղար Յոհաննես Էբերթի (Johannes Ebert) հետ: Կարևորելով Երևանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ կողմերը երկուստեք ընդգծեցին համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր