1570 դիտում
18:55 10-04-2019
«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի
«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ հավկիթի գների հնարավոր թանկացումը թեև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարգավորման տիրույթում չէ, այդուհանդերձ գնաճը կարող է հանգեցնել նաև շուկայում առկա ձվի դեֆիցիտի: Արդյո՞ք կան ձվի համապատասխան կուտակումներ՝ տոնի պահանջարկով արտահայտվող դեֆիցիտը բավարարելու համար, ի՞նչ ժամանակահատվածում են կուտակվել ձվերը, արդյո՞ք դրանք պիտանի են որպես սեղանի ձու օգտագործելու համար…
Այս, ինչպես նաև ձվի ներմուծման հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով, Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել քննարկում ձու արտադրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Ճիշտ է, շուկայոււմ հավկիթի գնի վերահսկողությունը մեր գործառույթը չէ, բայց մեր անհանգստության առիթներից մեկը մեր գյուղատնտեսության, թռչնաբուծության անվտանգ զարգացումն է: Կարևորում եմ ժամանակ առ ժամանակ նման հանդիպումներ ունենալը, խնդիրները քննարկելը և հնարավոր լուծումների շուրջ համատեղ համաձայնության ձեռքբերումը»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն ու ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները բարձրաձայնել են, որ իրացման ցանցում շատ հաճախ հայտնվում են կեղտոտ, անհայտ ծագման, «տնական ձվի» անվան տակ և ավելի մատչելի գնով վաճառվող առանց մակնշման հավկիթներ: Տնտեսվարողներն առաջարկել են իրենց աջակցությունը՝ իրացման կետերում շրջայցեր կատարելու և հայտնաբերված խախտումների մասին լիազոր մարմնին տեղեկացնելու միջոցով, ակնկալելով, որ Տեսչական մարմինը, հետագծելիությամբ կպարզի այդ հավկիթների ծագումը և կկասեցնի վաճառքը:
Թռչնարտադրողների միության ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը, վստահեցրել է, որ «Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի և դեկտեմբեր ամսին թույլ տրված բացթողումները, որոնք հիմնականում եղել են տեխնիկական բնույթի, այս անգամ հնարավորինս կբացառվեն:
ՍԱՏՄ ղեկավարը նաև առաջարկել է տարեկան երկու անգամ, արտադրողի միջոցների հաշվին, բոլոր ընկերությունների թռչնամիսը և ձուն ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ դրանցում հակաբիոտիկների և հորմոնների առկայությունը ստուգելու նպատակով: Նախաձեռնությանը տնտեսվարողներն արձագանքել են ոգևորությամբ և պատրաստակամորեն:
[b]Սննդամթերքի անվտանգության
պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3601 դիտում
21:02 23-03-2016
Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ
5573 դիտում
13:54 14-04-2017
Սուրբ Հարության տոնին ընդառաջ հավկիթ ընտրելիս ուշադիր եղեք. ՀԿ-ի հորդորը՝ սպառողներին
2007 դիտում
23:32 01-04-2021
Բեռլինում Սուրբ Հարության տոնին ընդառաջ սահմանվում է պարետային ժամ
Այս բաժնից
673 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին