211652_close_icon
views-count9189 դիտում article-date 16:34 10-04-2019

Արթուր Ալեքսանյանը միացել է Հալեպի հայ փոքրիկներին խաղալիքներ և գրենական պիտույքներ ուղարկելու մարդասիրական նախաձեռնությանը. armenpress.am

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը: Ինչպես «[url=https://armenpress.am/arm/news/970757.html?fbclid=IwAR2TbpVLSQ0YCAnUPxmUCEQJX2JAR7-epsMH0trT4gj0heGoufrQFaLuqR4]Արմենպրես[/url]»-ին հայտնեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը, ակցիայի շրջանակում հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին: Նախաձեռնությանն արդեն միացել են նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ:

Նմանատիպ նյութեր