211652_close_icon
views-count1396 դիտում article-date 16:25 10-04-2019

Քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-թաիլանդական համագործակցության հեռանկարները

Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի Թվային տնտեսության և հասարակության նախարար Պիչետ Դուրունգավերոյի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիական ոլորտում։ Մասնավորապես, նախարարը ներկայացրել է Հայաստանում ստեղծված և հաջողությամբ կիրառվող այնպիսի տեխնոլոգիաներն ու հարթակները, ինչպիսիք են «Թումո» կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), «Արմաթ» լաբորատորիաները (Armath Engineering Laboratories), Dasaran.am-ը. հարկային համակարգի թվայնացումը, ինչպես նաև այլ նախագծեր, որոնք կարող են կիրառվել Թաիլանդում։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային հարթակ՝ հետագա քննարկումների և համագործակցության համար։ Հակոբ Արշակյանը Պիչետ Դուրունգավերոյին հրավիրել է մասնակցելու Երևանում աշնանը կայանալիք ՏՏ համաշխարհային կոնգրեսի նախարարական կլոր սեղանին:

Նմանատիպ նյութեր