211652_close_icon
views-count1872 դիտում article-date 23:40 10-04-2019

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը բերման ենթարկվեց

«Նելեգալ-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կումայրի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 10.40-ին, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի իր բնակարանից բերման է ենթարկվել 48-ամյա Գևորգ Ա.-ն, որը 2017թ. դեկտեմբերի 16-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳՆ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեկան օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր