211652_close_icon
views-count1007 դիտում article-date 15:59 10-04-2019

Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկաններին

«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արաբկիրի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 9-ին, ժամը 22.50-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 44-ամյա Արմեն Հ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 23-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-329 հոդվածի (պետական սահմանը ապօրինի հատելու փորձին հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր