22188 դիտում
10:26 10-04-2019
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը մասնակցել է Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի կառուցման ֆինանսավորմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 7-ին, Ստեփանակերտի կենտրոնում տեղի ունեցավ Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը, որի կառուցման ֆինանսավորմանը մասնակցել է նաև «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ կողմից ստեղծված «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամը:
Մայր տաճարի հանդիսավոր բացմանը հրավիրված բարձրաստիճան հյուրերի շարքում էին նաև բարերար Վիտալի Գրիգորյանցը և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» Խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը:
Արցախի Հանրապետության մայրաքաղաքում Մայր տաճար ունենալը Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գաղափարն է, որն արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հավանությանն ու նա է հաստատել կառույցի նախագիծը, իսկ 2006 թվականի հուլիսի 19-ին էլ օծել եկեղեցու հիմքերը: Արցախի թեմի առաջնորդանիստ եկեղեցու շինության բարձրությունը 41 մետր է, իսկ գմբեթին ամրացված խաչի բարձրությունը 3 մետր: Տաճարը ծառայելու է նաև որպես պուրակ:
Ստեփանակերտի Մայր տաճարի օծումն ու բացումը մեծ իրադարձություն է բոլորիս համար, որի կառուցապատման աշխատանքներում մարդասիրական և ազգանվեր գործունեությամբ իր ներդրումն է կատարել ազգասեր բարերար Վիտալի Գրիգորյանցը:
«Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամն անշահախնդիր է, ազնիվ և անկողմնակալ՝ նպատակ ունենալով ի կատար ածել տարաբնույթ բարեգործական ծրագրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
3031 դիտում
18:17 11-12-2018
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ
2955 դիտում
13:49 06-04-2019
Ստեփանակերտում ապրիլի 7-ին կկայանա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը
Այս բաժնից
2179 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)