211652_close_icon
views-count3051 դիտում article-date 10:05 10-04-2019

Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահան­ջել. հնարավոր է՝ պաշտոնանկ արվեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբ­յուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահան­ջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պա­հանջելու է): Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մա­սին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունք­ների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ այդ հաշվետվություններն ուսումնասի­րելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի: Մեծ է հավա­նականությունը, որ առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր