211652_close_icon
views-count9036 դիտում article-date 09:24 10-04-2019

«Սպայկայի» տնօրենին ազատազրկելու որոշումը վաղուց էր կայացվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ կալանավորվել է «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանը, ինչին հաջորդեց ընկերության աշխատակիցների բուռն արձագանքը՝ ընդհուպ մինչև ճանապարհ փակելով: «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, «Սպայկայում» ստուգումներն ընթանում էին մոտ մեկ տարի, իսկ Ղազարյանին ազատությունից զրկելու մասին քաղաքական որոշումը կայացվել էր դեռևս օգոստոսին, սակայն բերքահավաքի և մթերումների շուրջ ընթացող սկանդալներից ու պայթյունավտանգ իրավիճակից խուսափելու համար իշխանությունները կալանավորման թեման միառժամանակ թողել էին «հետոյին»: Այս հանգամանքը, սակայն, չխանգարեց, որ վարչապետը մի քանի օր առաջ Դավիթ Ղազարյանի հետ մասնակցի «Սպայկայի» նոր պանրի գործարանի բացմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր