211652_close_icon
views-count2530 դիտում article-date 20:24 09-04-2019

Բրազիլիայում խաղից հետո ծեծկռտուքը ոստիկանները կարողացել են դադարեցնել միայն արցունքաբեր գազով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրազիլական Գոյաս նահանգի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը՝ «Ատլետիկո Գոյանիենսե» և «Վիլա-Նովա» թիմերի միջև (1:0) ավարտվել է երկու թիմերի անձնակազմի, մարզիչների և ֆուտբոլիստների զանգվածային ծեծկռտուքով: Եզրափակիչ սուլիչից հետո մրցակիցները որոշել են հարաբերությունները պարզել բռունցքների միջոցով: Կռավարարներին հաջողվել է հանդարտեցնել միայն ոստիկանության հատուկ ուժերի միջամտությունից հետո, որոնք ֆուտբոլիստներին ստիպված են եղել ցրել արցունքաբեր գազով: Ծեծկռտուքի արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել «Ատլետիկոյի» լուսանկարիչը, որը բացառիկ լուսանկարներ անելու համար հայտնվել էր կռվի էպիկենտրոնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր