211652_close_icon
views-count3753 դիտում article-date 19:04 09-04-2019

Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով բողոքի քննությունը հետաձգվեց. Քոչարյանը դիրքորոշում է հայտնել. NEWS.am

[url=https://news.am/arm/news/506204.html?fbclid=IwAR1RNVVL4vu2sGMpAz_L2XdWg8REpB1nsgx4RIdwwBn2S30tbNUVXdjOG1E]NEWS.am[/url]-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը դարձյալ հետաձգվեց: Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված. դատական նիստը կշարունակվի ապրիլի 10-ին, ժամը 12:30-ին: Նա նշեց, որ այսօրվա նիստում հիմնականում ներկայացվեցին բողոքի վերաբերյալ առարկությունները։ Արամ Օրբելյանն ասաց, որ Քոչարյանը դատարանում էր, ընթացքում դիրքորոշումներ է արտահայտել տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն հայտարարությամբ հանդես կգա վերջում։ «Վերջում հայտարարությամբ հանդես կգա», - ասաց նա։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/506204.html?fbclid=IwAR1RNVVL4vu2sGMpAz_L2XdWg8REpB1nsgx4RIdwwBn2S30tbNUVXdjOG1E]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր