211652_close_icon
views-count1867 դիտում article-date 19:45 09-04-2019

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետն աշխատանքային այց է կատարել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 8-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի, ներքին անվտանգությանբաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Մնացականյանի և ծառայության պետի օգնական Արամ Սարգսյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում էր: Այցի նպատակն էր պարզել ծառայության կազմակերպման արդյունավետությունն ու դրա համապատասխանությունը ՀՀ արդարադատության նախարարի և քրեակատարողական ծառայության պետի հանձնարարականներով նախանշած ուղղություններին: Շուրջ 2 ժամ տևած շրջայցի ընթացքում քրեակատարողական ծառայության պետը եղավ հիմնարկի վարչական մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, մանկական սենյակում, գրադարանում, մարզադահլիճում, ճաշարանում, բուժմասում, բոլոր հարկերում տեղակայված բնակելի տեղամասերում և մի շարք խցերում՝ հընթացս հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել աչքի զարնված և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակող բազմաթիվ թերություններ: Ա.Մխոյանը զրուցեց նաև մի շարք դատապարտյալների հետ, լսեց առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ ներկայացրած անձին և բուժման հետագա մարտավարությունը որոշելու նպատակով հանձնարարեց 1-օրյա ժամկետում ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: Ծառայության պետն այցելեց նաև քրեական գործի դատաքննության հետ կապված անհամաձայնության պատճառներով հացադուլում գտնվող անձին, լսեց վերջինիս խնդիրը և հորդորեց իրավունքների կարծեցյալ խախտումները վիճարկելու նպատակով օգտվել օրենսդրությամբ վերապահված այլ գործիքակազմերից և անհարկի չվնասել առողջությունը: Հացադուլի մեջ գտնվող անձին Ա.Մխոյանը պարզաբանեց նաև պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու՝ վերջինիս սահմանադրական իրավունքը և պատրաստակամություն հայտնեց ծառայությանը վերապահված իրավասությունների շրջանակներում ապահովել հիշյալ իրավունքի անխոչընդոտ իրացումը: Այնուհետև դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության համար նախատեսված տարածքում շրջելիս՝ծառայության պետը հանձնարարեց բացել մետաղապլաստե թիթեղներով փակված և առանձնացված սենյակները, որոնցում անխտիր նույն փնթի և անմխիթար վիճակն էր: Բոլոր սենյակներում միմյանց վրա դարսված, մասնատված կահույքի պարագաներ էին, դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված մահճակալներև օգտագործման համար ոչ պիտանի այլ առարկաներ՝ ծածկված փոշու շերտով, այնինչ, ըստ նպատակային նշանակության, դրանք պետք է ծառայեին որպես հեռախոսային խոսակցություններ տրամադրելու սենյակներ: Ա.Մխոյանի հանձնարարությամբ բացվեց նաև բնակելի տեղամասի 3-րդ հարկի միջանցքի վերջում նրբատախտակներով փակված և առանձնացված սենյակի դուռը ևս, որում առկա միջանցիկ դռները բացվում էին 2-րդ և 4-րդ հարկերի աստիճանահարթակներ, և առկա էր անօրինական տեղաշարժ իրականացնելու իրական հնարավորություն: Ծառայության պետը հիմնարկի պատասխանատու ծառայողներին հանձնարարեց անհապաղ վերացնել արձանագրված ներքին կանոնակարգի խախտումները, սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի բերել բնակելի տեղամասերի միջանցքներն ու հեռախոսային խոսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները, ամբողջությամբ գույքագրել և պահեստավորել չօգտագործվող գույքն ու պարագաները: Արտյոմ Մխոյանը ներքին անվտանգության բաժնի պետ Ա.Մնացականյանին հանձնարարեց անհապաղ հարուցել կարգապահական վարույթ՝ ծառայության նկատմամբ անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև քրեակատարողական օրենսդրության պահանջները խախտելու հիմքով, իսկ քրեակատարողական ծառայողներիարարքում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ դրանք ուղարկել ըստ իրավասության: Ծառայության պետի նմանօրինակ շրջայցերն այսուհետ կրելու են շարունակական բնույթ: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր