211652_close_icon
views-count1697 դիտում article-date 23:19 09-04-2019

Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ մատուցվել է հարգանքի տուրք՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների

Ապրիլի 6-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում տեղադրված ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի մոտ մատուցվեց հարգանքի տուրք՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների: Միջոցառումը սկսվեց աղոթքով՝ հիշատակելով զոհվածներին անուն առ անուն, ապա տեղի ունեցավ ծաղիկների խոնարհում: Միջոցառմանը ներկա էր նաև Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանը: Տեղեկանք․ մարտի 12-ին Օդեսայում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, Համլետ Միրզոյանի և Արթուր Ադամյանի ընտանիքների հովանավորությամբ, տեղադրվեց 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր