211652_close_icon
views-count1502 դիտում article-date 18:18 09-04-2019

Իսպանիայի վարչապետ. Ցավալի է, որ Գվարդիոլան երկիրը ավտորիտար է համարել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլայի դիրքորոշումը երկրի հանդեպ: «Ման Սիթիի» գլխավոր մարզիչտ 2017 թվականին Կատալոնիայի անկախության համար պայքարի և բողոքի ակցիաներից հետո Իսպանիան որակեց ավտորիտար երկիր: «Դա ինձ մեծ ցավ պատճառեց: Առաջին հերթին դա վիրավորական է, քանի որ դա ճիշտ չէ: Ավելին, մարզական լրատվամիջոցների տեղեկություններով, ինչ որ պահի նույն այդ պետությունը նրան առաջարկել էր գլխավորել Իսպանիայի հավաքականը», ասել է Սանչեսը:

Նմանատիպ նյութեր