211652_close_icon
views-count878 դիտում article-date 16:34 09-04-2019

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը աճել է 7 տոկոսով

Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7տոկոսով: Այս մասին տեղեկացրեցին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 7.6տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր: 2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1տոկոս: Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Նմանատիպ նյութեր