211652_close_icon
views-count820 դիտում article-date 16:07 09-04-2019

Պաշտպանի արագ արձագանքման արդյունքում հաշմանդամություն ունեցող կնոջը վերադարձրել են հիվանդանոցում վճարված գումարը

Հաշմանդամության խումբ ունեցող կինը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծի հեռախոսահամարին և տեղեկացրել, որ մարզային բժշկական կենտրոնում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար իրենից գումար են պահանջել և ստացել՝ հաշվի չառնելով հաշմանդամություն ունենալու հանգամանքը: Կնոջ պնդմամբ՝ վիրաբույժը գումարը պահանջել է՝ պատճառաբանելով, որ բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու ուղեգիրը չի ներկայացրել: Բարձրացված խնդրի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը կապ է հաստատել բժշկական կենտրոնի տնօրենի հետ, և արդյունքում վճարված գումարը վերադարձվել է քաղաքացուն:

Նմանատիպ նյութեր