211652_close_icon
views-count1232 դիտում article-date 20:42 09-04-2019

Հնաբերդի բնակիչը կամավոր զենք-զինամթերք է հանձնել

«Զինանոց-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 8-ին, ժամը 18.10-ին, Հնաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 5,6 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5,6 մմ տրամաչափի ատրճանակի 21 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հորեղբոր որդուն (մահացել է 2018թ.): Նա զենք-զինամթերքը ձեռք էր բերել 1992-1994 թթ. Արցախյան պատերազմի ժամանակ: Ինքը դրանք հայտնաբերել է Հնաբերդ գյուղում գտնվող հորեղբոր որդու տան տանիքում շինարարական գործիքներ փնտրելիս: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր