211652_close_icon
views-count3718 դիտում article-date 13:10 09-04-2019

Պետհամարանիշների թիթեղների նոր խմբաքանակն այսօր կհասնի Հայաստան

Պետհամարանիշների համար նախատեսված թիթեղների վերջացած խմբաքանակն այսօր կհամալրվի նորով: «[url=https://armenpress.am/arm/news/970570.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9-ին Արարատյան ավտոմաքսատուն-վարչություն կատարած այցի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին մոտեցած քաղաքացիները բողոքեցին, թե պետհամարանիշների թիթեղները սպառվել են, և իրենց նոր պետհամարանիշ չեն տալիս: Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ զրույցի արդյունքում տեղեկացավ, որ խնդիրը պայմանավորված է վերջին տարիներին ներկրվող ավտոմեքենաների թվաքանակի ավելացմամբ: «Մեքենաների ներկրման շատ մեծ ծավալ է գալիս հիմա: Կանխատեսել են, որ ավելի պետք է լինի, բայց հիմա նախատեսվածից էլ ավելի է եղել: Հիմա թիթեղը հասել է Փոթի, Փոթիից գալիս է Երևան»,- ասաց վարչապետը: ՀՀ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել էր, որ թիթեղները, հավանաբար, այսօր արդեն Հայաստանում կլինեն:

Նմանատիպ նյութեր