211652_close_icon
views-count2704 դիտում article-date 12:05 09-04-2019

Նիկոլ Փաշինյանը հորդորեց մաքրել և պատշաճ տեսքի բերել Նորագավիթի մաքսատան տարածքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց Նորագավիթի մաքսատան տարածքի ոչ մաքուր վիճակը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/970553.html]Արմենպրես[/url]»-ը, Նորագավիթի մաքսատանը շրջայցի ընթացքում ՀՀ վարչապետը խայտառակություն որակեց մաքսատան տարածքի աղտոտվածությունը: «Սա խայտառակ կեղտոտ տարածք է, և սա վերաբերմունք է մարդկանց նկատմամբ, սա անթույլատրելի վերաբերմունք է: Պարգևավճարները կնվազեցնեք և այստեղ պատշաճ վիճակի կբերեք»,- դիմելով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր