211652_close_icon
views-count1024 դիտում article-date 09:53 09-04-2019

Ազգային արժեքների առաջնահերթությունները․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամեն մեկն ունի ազգային արժեքների իր առաջնահերթությունները: Ինձ համար կարևորագույն արժեքներից է հայկական պետությունն իր Սահմանադրությամբ, որի 29-ը հոդվածում գրված է. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծա­գումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատ­կանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգել­վում է»: Ինձ համար կարևոր ազգային արժեք է հայոց լեզուն և հայոց այբուբենը, որը Մեսրոպ Մաշ­տոցի հանճարեղ մտահղացմամբ և, բնականաբար, ոչ պատահաբար տարբերվում է աշխարհի բոլոր մնացած այբուբեններից: Ինձ համար ազգային ար­ժեք են Հայաստանի բոլոր քաղաքացիները, առա­ջին հերթին՝ նրանք, ովքեր այս 28 տարում, ի հե­ճուկս դժվարությունների, ապրել են հայրենիքում: Ես հարգանքով եմ վերաբերվում Հայաստանից գնա­ցած իմ հայրենակիցներին, բայց երբ նրանք հեռվից համացանցում պաշտպանում են хайреникы шехвацнериц, նրանց տեսակետն ինձ այնքան էլ համոզիչ չի թվում: Ինձ դո՞ւր է գալիս տրանսգենդերների կամ միասեռականների ապրելաոճը: Խոստովանեմ՝ ոչ: Բայց ինձ դուր չեն գալիս նաև «Եհովայի վկաների» կրո­նական համոզմունքները կամ այսպես կոչված՝ «աթեիստների» անհավատությունը: Ինձ դուր չեն գալիս շատ-շատ մարդկանց քաղաքական համոզ­մունքները: Բայց դա իմ անձնական մոտեցումն է, ու ես իրավունք չունեմ դատավորի դեր ստանձնելու: Առավել ևս՝ ոչ մեկս իրավունք չունի այս տեսակի տարաձայնությունների պատճառով մարդկանց հե­տապնդելու, նրանց նկատմամբ բռնություն գործադ­րելու, բռնության կոչ անելու, խտրական վերաբեր­մունք ցուցաբերելու: Ի դեպ, ինձ դուր չի գալիս, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք ԱԺ-ի այս վերջին միջադեպի հար­ցում ինձ հետ համաձայն են, բայց, իրենց «ընդդի­մադիր հայացքներից» ելնելով, ձևացնում են, թե իբր զայրացած են ԱԺ ամբիոնի «պղծմամբ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր