211652_close_icon
views-count6925 դիտում article-date 22:22 08-04-2019

Եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, թող չմտածի, թե ՀՀ-ն, հանձնվելու է, ով այդպես է մտածում, միամիտ է. Ն. Փաշինյանը՝ Ադրբեջանի հայտարարությունների մասին. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/08/Nikol-Pashinyan/2968275]Tert.am-[/url]ը գրում է. Քանի Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, ոչ մի բանակցություն արդյունավետ չէ: Եթե այս տրամաբանությամբ նայենք, ապա Վիեննայի բանակցություններն արդյունավետ չէին: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, թե ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Հայաստանը պատերազմ է ուզում, Փաշինյանը պատասխանեց. «Ես այդ թեմային բազմիցս անդրադարձել եմ, մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցող չենք: Պաշտպանության նախարարի հայտարարության մեջ ոչ մի անտրամաբանական, առավել ևս ապակառուցողական բան չկա, եթե որևէ մեկը մեր դեմ պատերազմ սկսեց, թող չմտածի, թե Հայաստանը հանձնվելու է: Ով այդպես մտածում է, միամիտ է»: Վարչապետը նաև շեշտեց, որ պարտադրված պատերազմի դեպքում Հայաստանը պարտադրելու է խաղաղություն. «Մեր պատերազմի նպատակը պատերազմը չի լինելու, մեր պատերազմի նպատակը խաղաղությունն է լինելու: Մեր ուղերձը սա է»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/08/Nikol-Pashinyan/2968275]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր