211652_close_icon
views-count13791 դիտում article-date 21:41 08-04-2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ն ամփոփել է աշխատակիցների խրախուսական-մոտիվացիոն մրցույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 4-ին կայացավ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ մասնաճյուղային ցանցի համար հայտարարված մոտիվացիոն մրցույթի ամփոփումը: Մրցույթը հայտարարվել էր Բանկի կողմից մատուցվող ՙABB-Ոսկի Հավելյալ՚ վարակատեսակի գծով ամենաշատ վաճառքն ըստ քանակի և ըստ գումարի իրականացնելու համար: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ղեկավարությունն այս անգամ ևս խրախուսեց այն մասնաճյուղին, որն առավել ակտիվ է մասնակցել աշխատանքային գործընթացին՝ գրանցելով լավագույն արդյունքը: Խրախուսական երկու մրցանակների շահող դարձած Բանկի ՙԱՐԹԻԿ՚ մասնաճյուղին հանդիսավոր կերպով հանձնվեցին հավաստագրերը՝ նշված վարկատեսակի վաճառքի գծով լավագույն արդյունքն ապահովելու համար: ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ-ի կարևորագույն արժեքներից մեկը թիմային աշխատանքն է, ինչով պայմանավորված Բանկը կարևորում է աշխատակիցների ներդաշնակությունն ու համախմբվածությունը՝ հօգուտ ընդհանուր արդյունքի: Լինելով շուկայի առաջատար ֆինանսական հաստություններից մեկը՝ Բանկը վստահ է, որ իր հաջողության գրավականը հանդիսանում են նաև աշխատակիցները, ովքեր իրենց աշխատանքով կնպաստենԲանկի կողմից որդեգրած նպատակների իրագործմանը: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր