211652_close_icon
views-count2617 դիտում article-date 21:43 08-04-2019

Ծանրամարտի ԵԱ․ Իզաբելլա Յայլյանը զբաղեցրեց 5-րդ տեղը

Բաթումիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Կանանց 59 կգ քաշային կարգում իր ելույթներն է սկսել Իզաբելլա Յայլյանը։ Մեր մարզուհին երկամարտում գրավել է 5-րդ տեղը՝ գրանցելով 207 կգ արդյունք։ Պոկում վարժությունում Յայլյանը նվաճել է արծաթե մեդալ՝ գլխավերևում պահելով 96 կգ: Հրում վարժությունում Իզաբելան առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 111 կգ։ Երկրորդ և երրորդ մոտեցումը ձախողվել է (116 կգ): Չեմպիոն է հռչակվել Լատվիան ներկայացնող Ռեբեկա Կոհանը, ով երկամարտում հավաքել է ընդհանուր 217 կգ, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/04/08/izabella-yaylyan/969483]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր