211652_close_icon
views-count3065 դիտում article-date 21:18 08-04-2019

Ցուցահանդես ու պարային ներկայացում՝ «Զվարթնոց»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հերթական միջոցառումն էր: Ցուցադրություն՝ նվիրված ֆրանկոֆոն մշակույթում հայ գործիչների ներդրած ավանդի մասին: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի համատեղ կազմակերպած ցուցադրությանը ներկայացվել են հայտնի մտավորականների լուսանկարների, ձեռագրերի, գրքերի ձևավորումների, մամուլի հրապարակումների, ազդագրերի կրկնօրինակները: Մասնավորպես՝ Ժանսեմի՝ ֆրանսիացի հեղինակների գրքերի ձևավորումներից, Էդգար Շահինի գրաֆիկական արվեստի աշխատանքները, եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի «Ընկեր Փանջունի» ժողովածուիպատկերազարդումը և այլն: Ցուցադրվել են նաև Արշակ Չոպանյանի Փարիզում հրատարակած «Անահիտ» հանդեսի և այլ ամսագրերի բնօրինակներ, Փարիզում կազմակերպված հանրային համաժողովների, «Անի» հայ արվեստագետների խմբավորման, «Հայ անկախ արվեստագետների միության» ցուցահանդեսների ազդագրեր, Փարիզի հայտնի հայ երաժիշտների, գրողների և մտավորականների լուսանկարներ, արժեքավոր այլ փաստաթղթեր։ «Հայ մտավորականները ֆրանկոֆոն մշակույթում» խորագիրը կրող ցուցադրությունը ներկայացնում է ֆրանկոֆոն երկրներում հայ անվանի գործիչների ստեղծագործությունները: Բացման խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Նրա փոխանցմամբֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկը տրվել է օրեր առաջ՝ Հանրապետության Հրապարակից քայլերթ-ֆլեշմոբով, որի ընթացքում ներկայացվել են ֆրանկոֆոն երկրների հուշարձանները: Միջոցառմանը ներկա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսքով ուրախալի է, որ միջոցառումն անցկացվում է Էջմիածնի վարչական տարածքում գտնվող «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում: Նրա փոխանցմամբ Էջմիածնում տարվա ընթացքում ֆրանկոֆոնիային նվիրված մի շարք միջոցառումներ կլինեն: Ցուցադրությունից զատ հետաքրքիր ու հուզումնալից մեկ այլ միջոցառում էր նախատեսված «Զվարթնոց» տաճարի դիմաց: Հինգ տարի առաջ Փոքր թատրոնի կողմից ստեղծված խմբի կազմում հաշմանդամություն ունեցող ու չունեցող երիտասարդներ են: Ֆրանսիական «Մի լքիր ինձ» պարային ներկայացումը հիմնված է հանրահայտերգի տարբեր մեկնաբանությունների վրա: Ներկայացումը մտորումներ է կյանքի մասին: Սիրո, կարոտի, հիշողության, դավաճանության մասին փոքրիկ պարային պատմությունները ուղեկցվում են պարողների հետ անցկացված անկեղծ հարցազրույցներով, որոնց ընթացքում մասնակիցները պատասխանում են պարզ, բայց իրականում ամենաբարդ հարցերի՝ ո՞րն է կյանքի իմաստը, ինչի՞ց ես վախենում, ո՞րն է ամենաթանկը: Պատասխանները անկեղծ են, միամիտ, սպասումով լի, ցավով հագեցած: Պարային խմբի ղեկավար Վահան Բադալյանի խոսքով, շատ տպավորիչ էր «Զվարթնոց» տաճարի մերձակայքում պարային կատարումով հանդես գալը: Խումբը նախկինում առիթ ունեցել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում ելույթ ունենալ: Խոսելով ներկայացման մասին, պարային խմբի ղեկավարը նշել է, որ փորձում են կարծրատիպեր կոտրել: Ներկայացման առանցքը մարդկային հարաբերություններն են՝ սերն ու ջերմությունը, զգացմունքներն ու տարբեր իրավիճակներում ապրումները, հիասթափությունները, հիացմունքն ու հուզմունքը: Պարային ներկայացումը համամարդկայինսիրո մասին է: Այն արժանացել է Արտավազդ մրցանակի է: Խմբին անդրադարձել է նաև BBC հեռուստաընկերությունը: [b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր