211652_close_icon
views-count5131 դիտում article-date 23:24 08-04-2019

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կանանց մեկամսյակը ամփոփվել է երաժշտական միջոցառումներով

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում երաժշտական միջոցառումներով ամփոփվեց կանանց մեկամսյակը: Կին դատապարտյալներին տոնի կապակցությամբ շնորհավորեց «Գետափ» համույթը, այնուհետև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում օրվա բովանդակությունն էլ ավելի տոնական դարձրին «Տարոն» գեղագիտական կենտրոնի սաները՝ ղեկավար Հովհաննես Թադևոսյանի գլխավորությամբ: Ապրիլյոթյան միջոցառմանը ներկա էին նաև քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հոգևոր հայր Արսեն քահանա Համբարձումյանը և Մայր Աթոռի սոցիալական ծառայության աշխատակից քույր Սոսի Թերզյանը: Վերջիններս, մինչ միջոցառման սկսելը, տերունական աղոթքով օրհնեցին ներկաներին, այնուհետև կանանց ծաղիկներ նվիրեցին: Հագեցած տոնական օրն ավարտվեց անակնկալով. «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամը կին դատապարտյալներին նվիրեց իր իսկ կողմից արտադրված անարատ մեղր: Կին դատապարտյալները, տպավորված ուրախ և տրամադրող միջոցառումից, իրենց շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին՝ վստահեցնելով, որ նման միջոցառումների հաճախակիությունը կնպաստի իրենց հոգևոր վերընթացին և հասարակական կյանքից ու եռուզեռից չմեկուսացվածությանը: [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր