211652_close_icon
views-count10581 դիտում article-date 18:04 08-04-2019

Ամերիկացի մարմնամարզուհին սարսափելի վնասվածքներ է ստացել ընկնելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան Բատոն-Ռուժ քաղաքում (Լուիզիանա նահանգ) կայացած մարմնամարզության համալսարանական մրցաշարում մասնակիցներից մեկը կոտրել է ոտքերը անհաջող վայրէջք կատարելուց հետո: Մարմնամարզուհու անունը Սեմ Չերիո է: Աղջիկը ազատ վարչությունումմ կատարել է կրկնակի պտույտ, սակայն չի կարողացել ճիշտ կառավարել թռիչքը և անհաջող վայր ընկել մրցագորգի եզրին: Սխալի հետևանքները սարսափելի են. նա կոտրել է երկու ոտքերը և ծնակոդերը դուրս են ընկել: Վնասվածքից հետո Սեմը սոցցանցերում հայտարարել է սպորտից հեռանալու մասին: «Ես վերջին անգամ գորգ դուրս եկա: Ժամանակն է, որ ավարտեմ կարիերաս և կյանքս նվիրեմ գիտությանը: Ամեն ինչ ավարտվեց ոչ այնպես, ինչպես ես էի մտադրվել»: Այս տարի Սեմը աերոտիեզերական տեխնիկայի բնագավառում գիտական աստիճան է ստանալու, որից հետո աշխատանքի է անցնելու «Բոինգ» ընկերությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր