Նատալիա Օրեյրոն բեմում ծածանեց հայկական դրոշը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երեկ՝ ապրիլի 7-ին, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայացավ Նատալիա Օրեյրոյի «Անմոռանալի շրջագայություն» խորագրով շոու-ծրագիրը։
Օրեյրոն գեղեցիկ և բարեհամբույր էր, ինչպես միշտ։ Նա մի քանի նագամ փորձեց հայերեն խոսել, ասել հայերեն բառեր։
Երեկոյի անակնկալը ցնցեց հանդիսատեսին. Նատալիայի բաս-կիթառահարը հիանալի և յուրովի կատարեց Հայաստանի հիմնը։ Ողջ դահլիճը ոտնկայս լսում ու ծափահարում էր։ Մարդկանց աչքերում դժվար չէր նկատել հուզմունքի և ուրախության արցունքներ
Հիմնը հնչելուց հետո Նատալիան բեմից ծածանեց հայկական դրոշը, որի անկյունում փակցված էին նաև Արգենտինայի և Ուրուգվայի դրոշները։ Երեկոյի այս հատվածի համար պատահական չէր ընտրվել Օրեյրոյի հայտնի «Cambio Dolor» երգը, որը սկսվում է հետևյալ բառերով. «Փոխում եմ ցավը, ազատության…»
Համերգի ժամանակ Օրեյրոյի որդին նվեր ստացավ հայկական դհոլ և փորձեցին միասին Նատալիայի հետ նվագել: Օրեյրոյի անձնակազմը՝ հեռախոսները ձեռքին, հիացած նկարահանում էին այդ գեղեցիկ պահը։
[b]
ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]