211652_close_icon
views-count1875 դիտում article-date 17:09 08-04-2019

Խուան Մատա. «Բարսելոնայի» պես լեռները հենց նրա համար են, որ դրանք նվաճենք

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի կայանալիք հանդիպումը: «Ես ինձ լավ եմ զգում, ամբողջությամբ ապաքինվել եմ վնասվածքից հետո, որը մի քանի շաբաթ առաջ էի ստացել: Այժմ ես թիմի հետ մրցաշրջանը հաջող ավարտելու լավ խթան ունեմ: Իմ կարիերայի ընթացքում ես բազմիցս եմ խաղացել «Բարսելոնայի» դեմ, ես շատ նվաճումներ ունեմ տարբեր մրցաշարերում: Սակայն անհնար է մոռանալ «Չելսիի» հետ 2012թ, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը: Ինձ բախտ ժպտաց «Բարսելոնային» գոլ խփել, և գիտեմ, որ նման հզոր մրցակցի դեմ ցանկացած հանդիպում միշտ յուրահատուկ է ստացվում: Անշուշտ, «Բարսելոնան» հիանալի թիմ է, սակայն մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուժերի նժարը մեր կողմ թեքենք և անցնենք կիսաեզրափակիչ: Ինչպես մեր մարզիչն է ասել, այս հակամարտությունը կարելի է դիտարկել որպես լեռ. իսկ լեռները հենց նրա համար են, որպեսզի դրանք նվաճենք», ասել է Մատան:

Նմանատիպ նյութեր