211652_close_icon
views-count3866 դիտում article-date 16:28 08-04-2019

Հանրապետության 6 մարզերում սկսվել է մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ կենսապատրաստուկի բաշխման գործընթացը

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ՀՀ մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սկսվել է 2019 թվականի «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ «Բիվարոլ» բուժ-կանխարգելիչ կենսապատրաստուկի՝ ՀՀ մարզերին բաշխման գործընթացը: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Կենսապատրաստուկի ձեռքբերման համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը սպասարկող անասնաբույժին:

Նմանատիպ նյութեր