211652_close_icon
views-count2243 դիտում article-date 15:59 08-04-2019

Ունաի Էմերի. Ամեն ինչ մեր ձեռքում է, պետք է ռիսկի դիմել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Էվերթոնից» կրած պարտությունից (0:1) հետո մեկնաբանել է թիմի հնարավորությունները Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարում: ««Արսենալը» պետք է հետևողական լինի ԱՊԼ-ի բոլոր 38 խաղերում: Մենք պարտվեցինք և չլուծեցինք այդ հարցը, բայց մենք հաջորդ խաղերում շանսեր ենք ունենալու: Ամեն ինչ կախված է մեզանից և մյուս թիմերից: «Էվերթոնից» կրած պարտությունից կարելի է հիասթափվել, քանի որ 3 միավոր կորցրեցինք, սակայն առայժմ ամեն ինչ մեր ձեռքում է: Պետք է շարունակել ռիսկի դիմել և օգտվել թոփ քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից», ասել է Էմերին: Նշենք, որ 32 տուրից հետո «Արսենալը» 63 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նույնքան միավոր ունի նաև «Չելսին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր