211652_close_icon
views-count5617 դիտում article-date 15:11 08-04-2019

Տարվա 4 եղանակները անվանափոխեք՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով. Աշոտյան

Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Փաստորեն, «Քաղաքացու օր» սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։ Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է: Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։ Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց: Օրինակ՝ 1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն: 2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով: 3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով: 4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին: 5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով: 6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»,– գրել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր