211652_close_icon
views-count1748 դիտում article-date 14:07 08-04-2019

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու մասին («Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին) նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3 , ձեռնպահ՝ 5: Նշենք, որ քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:

Նմանատիպ նյութեր