211652_close_icon
views-count2274 դիտում article-date 16:15 08-04-2019

«Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ծրագիրը կներկայացվի Ռուսական թատրոնում

ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա Հարությունյանի «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» խորագրով հեղինակային ծրագրում ներկայացված են արվեստի տարբեր ճյուղերը: Արվեստասերները ծրագիրը դիտելու հնարավորություն կունենան ապրիլի 26-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Հայերեն և ֆրանսերեն ներկայացման նպատակն է նորովի մատուցել հայ մշակույթը: Ծրագրի հիմքում ընկած են Աննա Հարությունյանի «Ու ոչ մի բան չկար…», «Աշխարհի ստեղծումը», «Աշխարհի խաչելությունը», «Աշխարհի 7 խորհրդանիշները», «Աշխարհի պատուհանը» մոնումենտալ նկարները: «Ժամանակի փոխակերպումն արվեստների միջոցով» ծրագիրը ներառում է նկարչություն, երաժշտություն, գրականություն, հագուստի մոդելավորում, ժամանակակից տեխնիկայի օգտագործում, մասնավորապես՝ լեդ էկրան, 3D անիմացիա, մնջախաղ, լուսային, ձայնային և այլ էֆեկտներ: Ներկայացումն ընդգրկվել է 2019 թվականի ապրիլին Երևանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող մշակութային ծրագրերի ցանկում, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր