211652_close_icon
views-count1348 դիտում article-date 11:18 08-04-2019

ԱԳԼՃԿ-ներում գազը կիլոգրամներով կվաճառվի մայիսի 1-ից, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն. Բաբկեն Թունյան

ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել. դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային Օրենսգրքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։ Նախագիծը այսօր քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամյա ռեժիմով։ Այսինքն, օրենքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում վերջնական կընդունվի երեքշաբթի օրը, հետո կստորագրվի երկրի նախագահի կողմից։ Ժամկետի պահով. Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից, սակայն քանի որ տեխնիկապես դա արդեն անհնար էր, մեր կողմից առաջարկվել է ժամկետը փոխել՝ օրենքի պաշտոնական հրապարակման պահին հաջորդող ամսվա 1-ից։ Առաջարկն ընդունվել է։ Այսինքն, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից։ Ինչ վերաբերում է վերջին օրերին որոշ գազալցակայաններում գազի թանկացմանը, ապա դա այս փոփոխության հետ կապ չունի, եւ այդ խնդրով պետք է զբաղվեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»,-ասված է գրառման մեջ:

Նմանատիպ նյութեր